Ապրիլի 8-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«Հեռու պահելով հայկական ընկերություններին՝ օտարերկրյա ընկերություններին արհեստական հաղթանակ են ապահովում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն և նրանց վերադաս պետական մարմինները»,- նշվում է հայտարարության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն է տալիս Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանին հարված հասցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
«Հիվանդը, ով վստահեց իր առողջությունը բժիշկներին, կին է Արցախից, ով պետք է մեկներ արտերկիր` նույն վիրահատությունը կատարելու նպատակով: Երկրորդ հիվանդը տղամարդ է, ում մոտ եւս քիմիաթերապիայից հետո հիվանդությունը կրկնվել էր»,-ասաց նա:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը ապրիլի 9-ից 20-ը մասնակցում է Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետություններում նշանակված ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ շրջանների տեղազննման դաշտային երթին:
Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի հուսալի ոռոգմամբ․ մեկնարկել է Վեդու ջրամբարի կառուցումը։ 29 մլն մ³ ընդհանուր տարողությամբ այս ջրամբարը նորանկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարն է։
Մոսկվան չի քննարկում Սիրիայի ներկայիս նախագահ Բադար Ասադին պաշտպանելուց հրաժարվելու տարբերակը որպես ԱՄՆ-ի հետ Սիրիայի շուրջ ավելի ընդգրկուն գործարքի բաղադրիչ:
Պյոտր Սվիտալսկին մեծ հույսեր ունի, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի քաղհասարակության զարգացման ուղղությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների շրջանում:
Ապրիլի 9-ին Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված է:
Նշված դպրոցում տնօրինության կողմից (տնօրեն՝ Ա.Մարուխյան) ստիպողաբար իրականացվում են տարբեր դրամահավաքներ, պարտադրվում են հավելյալ չհիմնավորված ծախսեր և վճարումներ՝ անտեսելով ծնողների կարծիքը և հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների ցանկությունները:
Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախգազ» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը տեղի է ունեցել ապրիլի 10-ին:
Եգիպտոսի կառավարությունը կարգադրել է 100հազարական եգիպտական ֆունտ (ավելի քան 5,5 հազար դոլար) վճարել ապրիլի 9-ին երկրի Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքներում կատարված ահաբեկչական գործողություննեի հետեւանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին:
07.04.2017թ.-ին Արագածոտնի մարզի դատախազություն է ստացվել թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 6-Ա որոշումն՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին։
Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների միասնական ցուցակի կազմմամբ զբաղվող աշխատանքային խումբը հերթական նիստի ժամանակ ներկայացրել է քաղբանտարկյալների նորացված ցուցակը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Թվիթերում» պատասխանել է ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիի գրառմանը:
Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարան և պահանջել գումար՝ սպառնալով դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել։
Շվեդիան ապրիլի 10-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) լռության րոպեով հարգել է Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը։
Ապրիլի 11-ից 12-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակում արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկության գործընթացն ապրիլի 9-ին ավարտվել է:
Ինչպե՞ս են բաշխվելու պատգամավորական մանդատները, ի՞նչ պաշտոններ է ունենալու ընդդիմությունը նոր խորհրդարանում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանն է, ով նաև ընդգրկված է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում։
Սահակաշվիլու եւ Գամսախուրսիայի նման վրացիներ շատ կգտնվեն, սակայն դրանից ավելի կարեւոր հանգամանք է Վրաստանի անվտանգության ներկա խնդիրը, որի հետ անմիջապես կապված են Հայաստանի անվտանգության բոլոր հեռանկարները:
«Հայկական կոնյակի փառատոնի» շրջանակներում այսօր գործնական հանդիպում էր կազմակերպել «Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը», որի ընթացքում մանրամասն տեղեկատվություն ներկայացվեց փառատոնի, դրա անցկացման և մասնակցության դեպքում առաջարկող պայմանների վերաբերյալ:
Ապրիլի 10-ին, ժամը 12:27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղում քամու հետևանքով ջերմոցային տնտեսություններ են վնասվել:
Միացյալ Նահանգները սիրիական Հոմս նահանգի օդանավակայանի վրա գրոհից հետո կարող է նոր հարված հասցնել Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին:
Ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:
«Իմ՝ գործադիր մարմնի, հետո ԱԺ-ի տարիների փորձը, գիտելիքները, հմտությունները վստահաբար կօգտագործի մեր թիմը, իսկ թե որտեղ` եկեք դեռ փակագծերը չբացենք: Բայց հավատացնում եմ ձեզ, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ ավելի լավ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով իր պատգամավոր չընտրվելու փաստը և հետագա անելիքները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այցելել է պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Ջորջ Բուշ Ավագին, եւ նրան կիսագուլպաներ է նվիրել։
Լրագրողների դիտարկմանը՝ «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը բավականին հայտնի քաղաքական գործիչ է, ասուլիսի մյուս բանախոս Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Շատ լավ է, ես ուրախ կլինեմ, որ տիկին Փոստանջյանը լինի Երևանի ավագանու անդամների մեջ, ես ցավում եմ, որ նա ներգրավված չէ ԱԺ-ում։ Ես կարծում եմ, որ մեծ տարբերություն է լինելու մեր և «Երկիր ծիրանիի» մեջ, բայց ես հաջողություն եմ մաղթում նրանց»։