Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պարտվում, երբ գոլ է խփում Մխիթարյանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տևական դադարից հետո կարողացավ գոլ խփել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Սանդերլենդի» հետ խաղում:

Անգլիական մամուլը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պարտվում այն խաղերում, որտեղ գոլ է հեղինակում Մխիթարյանը: Մխիթարյանը գոլ է խփել 8 խաղում, որոնցից 7-ում մանչեսթերցիները հաղթել են, իսկ մեկում գրանցվել է ոչ-ոքի արդյունքը: Մխիթարյանը 4 գոլ է խփել Ագլիայի Պրեմիեր լիգայում, 3 գոլ՝ Եվրոպա լիգայում, և 1-ը՝ Անգլիայի գավաթում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս