
«Նաիրիտ» գործարանի մոտ ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 10-ին, ժամը 12:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:13-ին:
Ամբողջությամբ այրվել է «Mercedes C» մակնիշի 35 AR 709 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Տ. Հ.):