
«Ժոզեն վստահեց նրան և չսխալվեց». Մխիթարյանի խաղի գնահատականը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սանդերլենդի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տևական դադարից հետո կարողացավ գոլ խփել: Հեղինակավոր Manchester Evening News-ի կողմից հայ կիսապաշտպանի խաղը գնահատվել է 7 բալ՝ 10 հնարավորից:
Անգլիական պարբերականը գրում է, որ Մխիթարյանը երկրորդ խաղակեսում ավելի ազատ էր գործում, կարողացավ գոլ խփել անհարմար դիրքից: Նախորդ խաղից հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն քննադատել էր Հենրիխին, սակայն այս անգամ ռիսկի դիմեց, վստահեց նրան և չսխալվեց: Անգլիական գրեթե բոլոր պարբերականները Մխիթարյանի խաղը գնահատել են 7-ով, ինչը միջինից բարձր արդյունք է:
Նույն Manchester Evening News-ը ամենաբարձր գնահատականը տվել է Էրիկ Բայիին և Լյուկ Շոուին՝ 8: Իսկ 7 ստացել են մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Իբրահիմովիչը, Ռեշֆորդը, Ռոխոն, Էրերան, Ռոմերոն:
Սիրարփի Աղաբաբյան