Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Սևան-Դիլիջան ավտոճանապարհին. տուժածների վիճակը կայուն ծանր է

Ապրիլի 10-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 22-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի 045 SL 01 (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ն.) միկրոավտոբուսը և «Daewօo» մակնիշի 15 LS 211 (վարորդ՝ Գ. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewօo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը արգելափակվել են ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները «Daewoօ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Գ. և 1962 թ. ծնված Ջ. Ե.-երին, ովքեր հոսպիտալացվել են Սևանի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս