Թրամփի դուստրն էական ազդեցություն է գործել Սիրիային հրթիռահարված հասցնելու որոշման վրա. The Independent
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, էական ազդեցություն է գործել Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա: Այս մասին հայտնել է բրիտանական The Independent հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ որում աղբյուրները ծանոթ են Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոքի կողմից վարչապետ Թերեզա Մեյին եւ ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնին հղած տվյալներին:
Աղբյուրների համաձայն՝ Իվանկա Թրամփն «իսկապես ցնցվել է» Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրյալ քիմիական գրոհի վայրի լուսանկարներից, որի պատասխանատվությունը Վաշինգտոնը բարդել Է Սիրիայի իշխանությունների վրա:
Դրանից հետո նրա դիրքորոշումն «էական ազդեցություն է» գործել «Ձվաձեւ կաբինետի վրա», իսկ ԱՄՆ-ի վարչակազմի՝ դրան հետեւած արձագանքն «սպասվածից ավելի ուժեղ» է եղել:
Ապրիլի 7-ին նա Twitter-ի իր էջում գրել է, որ հպարտանում է հոր որոշմամբ, որը հրամայել է հրթիռային հարված հասցնել Սիրիային՝ քիմիական զենքի օգտագործմամբ գրոհի վերաբերյալ հաղորդումների հայտնվելուց հետո:
Իվանկա Թրամփն զբաղեցնում է «նախագահի հատուկ խորհրդականի» պաշտոնը եւ Սպիտակ տանն աշխատում է անհատույց հիման վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: