Երևանի Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ապրիլի 27-ին և 28-ին կրկին ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ին հրապարակած ուղերձի համար:
«Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հստակություն մտցնել այն հարցում, թե արդյոք իրենք շարունակում են ցանկանալ լինել Եվրամիության անդամ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստայկիում (Բելառուս)։ Հայ ըմբիշները պատրաստվում են մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել նիստը, որի ժամանակ ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ըստ պարբերականի տեղեկության՝ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Պորտուգալացին ամռանը պլանավորում է ձեռք բերել նվազագույնը 4 նոր ֆուտբոլիստների՝ կենտրոնական պաշտպանի, կիսապաշտպանի և երկու հարձակվողների:
«Մենք բազմաթիվ տեղերում դուբլյաժ անող կառույցներ ունենք։ Այդ ամեն ինչը պետք է վերացնել։ Ծախսեր, ավտոմեքենաների քանակ, շքեղ դրսևորումներ…. հնարավոր է՝ «շքեղ» բառը ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչև այդ մակարդակն էլ»,- ասաց նա։
«Պայմանագրով նախատեսվում է, որ օպերատորը Հայաստանում գործելու է 15 տարի, որի ընթացքում պետությանը վճարելու է 89 մլրդ դրամ վարձակալության գումար, և առաջիկա 15 տարվա ընթացքում օպերատորի կողմից պարտադիր կատարվելիք աշխատանքների ծավալը լինելու է 37.5 մլրդ դրամ։ Բացի դրանից՝ առաջիկա 5 տարվա ընթացքում կառավարությունը 200 մլն դոլարի չափով ներդրում է անելու»։
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցների կողմից բարձրացված հարցերին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտնեց, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքները զուտ նախազգուշացնող բնույթ են կրել, և մինչև հիմա որևէ տնտեսվարող չի տուգանվել:
«2018 թվականին նախատեսում ենք ներդնել տրանսպորտային նոր համակարգ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանը:
«Եթե-ներով դատողություններ չեմ անում։ Կլիներ իրավական դիրքորոշում՝ կծանոթանայի, կասեի»,- պատասխանեց Մուկուչյանը՝ հիշեցնելով, որ գտնվում են Բարձր դատարանում, և քննվում է կոնկրետ գործ, «եթե»-ներ և այլ վարկածներ չեն քննում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում:
«Մեր սպառողներին ես հորդորում եմ հանգիստ լինել, որովհետև ողջ իրավիճակը վերահսկվում է, որևէ անհանգստանալու խնդիր չկա»:
Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը:
Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք պայքարելու են երկրի նախագահի պաշտոնի համար:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի նախկին անդամ Աղվան Պապիկյանը վնասվածք է ստացել:
«Կալանավորն իրեն վատ է զգացել, շտապօգնության ծառայությունը արագ ժամանել է, սակայն բժիշկները չեն կարողացել ոչինչ անել, քանզի Թադևոսյանն արդեն մահացել էր»,-նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը սկսել է հետաքրքրվել հայկական «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով:
Թուրքիայում սահմանադրական ուղղումների շուրջ կայացած հանրաքվեն լրջորեն բարդացրել է հարաբերությունները Բրյուսելի եւ Անկարայի միջեւ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
«Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աստիճանաբար նվազում է, իսկ ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակցուհու՝ Մարին լե Պենի վարկանիշը՝ աճում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը
2009 թվականին ծնված սպիտակցի Էմանուել Գագիկյանի ծնողները դիմում են մեր օգնությանը: Էմանուելը տառապում է մանկական ուղեղային կաթվածով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբը ապրիլի 25-ին հրապարակել է իր որոշումը «Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը Մեծ պալատին հանձնելու դիմումատուների պահանջի վերաբերյալ:
Եվրամիության երկրները մեծ փոխըմբռնում ունեն Brexit-ի վերաբերյալ բանակցությունների հանգուցային ուղղությունների շուրջ, ինչի մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը համերկրային կառավարության անունից Բունդեսթագում հայտարարությամբ է հանդես է եկել Բրյուսելում Brexit-ին նվիրված ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Ապրիլի 27-ին, ժամը 00.20-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» մակնիշի թիվ 44 համարի երթուղային ավտոբուսը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 20-ից մինչև 26-ը գրանցված երկրաշարժերից 13-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: