
Ժոզե Մոուրինիոն ուզում է «Չելսիից» ձեռք բերել Վիլլիանին

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Չելսիի» կիսապաշտպան Վիլլիանն ամռանը կարող է փոխել ակումբը:
Ըստ պարբերականի տեղեկության՝ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Պորտուգալացին ամռանը պլանավորում է ձեռք բերել նվազագույնը 4 նոր ֆուտբոլիստների՝ կենտրոնական պաշտպանի, կիսապաշտպանի և երկու հարձակվողների:
Մոուրինիոն բարձր է գնահատում 28-ամյա բրազիլացու խաղային որակները և արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդին խնդրել է աշխատել Վիլլիանի հնարավոր տրանսֆերի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը