Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհությամբ է արձագանքել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և դրա վերաբերյալ հայտարարություն տարածել:
Ապրիլի 28-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Չէ, շնորհակալություն հայտնեք ԸՕ-ի վրա օր ու գիշեր աշխատողներին, շնորհակալություն հայտնեք էն կամքին, որը ցուցաբերեցինք ընտրական գործընթացների հետ կապված: Հիմա ՕՐՕ-ն կամ մյուսը, եթե փաստեր չկան, ի՞նչ անեն:
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Թուրքիային կրկին մոնիտորինգի ենթարկելու մասին որոշմանը: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բահչելին կարծիք է հայտնել, որ Թուրքիան հասել է մի շրջադարձային կետի, երբ անհրաժեշտ է բազմակողմանիորեն վերանայել Եվրոպայի հետ հարաբերությունները:
Դիարբեքիրում 2007թ. հիմնված «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» (ԺՀԿ-DTK) համանախագահ, քաղաքական գործիչ Հաթիփ Դիջլեն քրդերի դեմ Թուրքիայի կառավարության ներկայիս գործողությունները նմանեցրել է հայերի դեմ 100 տարի առաջ երիտթուրքերի վարած քաղաքականության հետ:
Փաստաբանների պալատում տեւական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին. կողմերի նյարդերը տեղի են տվել, եւ բանը հասել է ծեծկռտուքի: Պատճառն էլ եղել է սոցիալական կայքում Աթանեսյանի արած գրառումները, որոնցում նա վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին:
Այդ իրավիճակի վառ վկայությունը խորհրդարանի ընտրությունից հետո տարածված ձայնագրությունն էր «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովից, որտեղ քննարկվում էր սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար ձայն բերելու խնդիրը: Այդ ձայնագրության ֆոնին Կարեն Կարապետյանի հանձնարարությունը դառնում է առավել ուշագրավ՝ ստանալով նոր երանգ՝ ինտրիգի իմաստով:
Ապրիլի 28-ին, ժամը 02:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ԱԺ ընտրությունների արդյունքներից ոգեւորված, ամենուր հայտարարում է, որ Էրեբունու «ասողը» Պիստն է՝ թաղային հեղինակություն Արմենը՝ Անդրանիկ Մարգարյանի սանիկը, որի շնորհիվ էլ Էրեբունիում, Մհեր Սեդրակյանի գործուն բացակայությամբ, ՀՀԿ-ի համար լավ ցուցանիշ է ապահովվել։
Դաշնակցության» հետ Հանրապետական կուսակցության հերթական կոալիցիան մնում է անորոշության մեջ այն առումով, որ դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու, եւ ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները:
ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ: Ֆրակցիայի քարտուղար է լինելու Վահե Էնֆիաջյանը: Պառլամենտում կլինեն ցուցակի կանայք, որովհետեւ նրանց տեղաշարժելը գենդերային օրենքի խախտում կնշանակի:
Մայիսի 1-5-ը տեղի են ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Թուրքական ԶՈՒ-ի անձնակազմն արդեն ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել:
Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել:
Պարզվում է մեքենաներում գազի բալոն տեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հարկավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մեքենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի քիչ էլ լսել է, թե ինչպես պետք է այն տեղադրել, կարող է իր հարևանի, բարեկամի, ընկերոջ մեքենայի մեջ գազի բալոն տեղադրել ու համարել, որ նրան բավականին մեծ «լավություն» է արել:
Մեկնարկային կազմում հայտնված Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 85-րդ րոպեին:
Մեծ Բրիտանիայի Albanwise ներդրումային ընկերությունը Հյուսիսային Յորքշիրի կոմսությունում գնել է Ուեստ Հեսլերթոն գյուղը, որը մեկ տարի առաջ վաճառքի էր հանվել 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 26 միլիոն դոլար) մեկնարկային գնով:
ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգից Իսահակ եւ Թերեզա Վաթքինները մահացել են գործնականում միաժամանակ, մեկ ժամվա ընթացքում, եւ մինչեւ վերջին շունչը ձեռք ձեռքի էին բռնել: Նրանք միասին ապրել են 69 տարի:
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հայտնաբերել է նախկինում անհայտ սառցապատ արտամոլորակ՝ նույնպիսի զանգվածով, ինչպես Երկրինն է, եւ իր աստղից նույնպիսի հեռավորությամբ, ինչպես մեր մոլորակն Արեգակից:
Տանը պատրաստեք հանրահայտ «Մրջնի բույնը»:
Այս լուսանկարն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն, որքան երկար նայեք դրան, այնքան շատ պատկերներ կնկատեք։ Այս թեստը հնարավորություն է տալիս դատողություններ անել ձեր մտածողության ու մտավոր ճկունության մասին։ Ուշադիր նայեք լուսանկարին և հշեք, թե ինչ եք տեսնում։
Այս աստղագուշակը կօգնի բացահայտել ձեր բնավորության բնորոշ գծերը։ Թյուրքական օրացույցը շատ մոտ է չինականին։ Յուրաքանչյուր տարվան համապատասխանում է կենդանի։ Օրացույցում 12 կենդանի կա։
Տոքսիններն ազդում են օրգանիզմի ընդհանուր աշխատանքի վրա։ Ուրախալի է, որ ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք բնական միջոցներ, որոնք կարող են օգնել մաքրել օրգանիզմը։
Ինչպե՞ս է ադրբեջանական մակնշմամբ խնձորը հայտնվել Հայաստանում, ինչպե՞ս է այն տարածվել վաճառակետերում, ինչպե՞ս են տնտեսվարողները համաձայնել այն վաճառել…
Անկախ այն հանգամանքից՝ թոշակառուն մահացել է տվյալ ամսվա սկզբում, թե վերջում, միևնույն է պետության լիազոր մարմինը պետք է թոշակ վճարի արդեն մահացած քաղաքացուն (իրավահաջորդին)՝ այդ ամսվա համար, իսկ եթե կա նաև նախորդ ամիսների գումարը չվճարված լինելու հանգամանք, ապա պետությունը պարտավոր է միաժանակ վճարել և՛ կուտակած կենսաթոշակը և՛ թաղման նպաստը:
Գյուղացիները փրկվեցին խարդախներից. կեղծ փողերով գառ ու ոչխար ձեռք բերողների «հաղթարշավը» կասեցվեց:
YouThink Hackathon 2017 նախագծի կազմակերպիչները նշում են, որ իրենք կիրառելու են հեքեթոնյան ոսկե սկզբունքը՝ տեղում ձևավորված խմբերին կտրվի 24 ժամ, որպեսզի վերջիններս իրականացնեն իրենց առջև դրված նպատակը: Նպատակն է լինելու՝ առաջարկել տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի լուծում, որի կիրառմամբ կհեշտացվի կամ ներդրում կլինի Հայաստանում բնակվող երիտասարդի կյանքում:
Ինչպես բնության մեջ, հասարակության մեջ եւս չկա հավասարություն։ Կան հարուստներ եւ աղքատներ, կան խելոքներ ու ախմախներ, կան հաջողակներ ու անհաջողակներ եւ, վերջապես, կան մարդիկ, ում կարելի է կոչել անբախտ։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս հանդիպման արդյունքում կազմակերպվի Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպում, Ռարը պատասխանեց, որ գրեթե բացառում է այդ հնարավորությունը, քանի որ բանակցության առարկան հստակ չէ նույնիսկ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման դեպքում։