Գյումրիում «Շիրակ» ակումբը՝ Վահան Բիչախչյանի Թուրքիա տեղափոխվելու լուրերի մասին
Գյումրիում «Շիրակը» հերքում է լուրերն այն մասին, թե Վահան Բիչախչյանը կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»: Ակումբի մամուլի ծառայությունը հերքում է լուրերը:
«Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասված է հաղորդագրության մեջ: