Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին եւ բարձր գնահատել նրանց գործուն մասնակցությունը նախագծի իրականացմանը՝ ընդգծելով ժամանակակից պայմաններին համապատասխանող նման հաստատության կարեւորությունը մեր հանրապետության կյանքում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմնանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից: