Ռուզաննա Խաչատրյանը՝ քաղաքականություն մտնելու մասին

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում քիչ առաջ քվեարկեցին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

Վերջինս ասաց, որ քվեարկել է հանուն մեր ժողովրդի ապագայի, Արցախի անկախության և արդարության վերականգնման։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ մի օր իրեն քաղաքական դաշտում տեսնենք, տիկին Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում։ Քանի դեռ Սեյրան Օհանյանն ինքն է քաղաքական հայտ ներկայացրել, ես կարծում ոմ, որ ճիշտ կլինի… Ես վստահում եմ իրեն, հավատում եմ իր պայքարին։ Ընդամենը մի բան կարող եմ ասել (հասկանում եմ՝ ինչի համար են հարցերը), որ իր դուրս գալը և քաղաքական ըմդդիմադիր հայտ ներկայացնելը ես ողջունել եմ։ Եվ ժամանակի ընթացքում մարդը գնահատականներ է տալիս՝ ճիշտ էր, սխալ էր։ Միագամայն ճիշտ էր, և հետագա զարգացումներին ես կլինեմ իր կողքին բոլոր հանգամանքներում»։

Տեսանյութեր

Լրահոս