«Բոլոր խախտումներն այստեղ արձանագրում ենք և տեսագրում». Լևոն Զուրաբյան
Չնայած Հայաստանի ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների ուղիղ միացումը չի ապահովվել, սակայն ընտրական գործընթացին մասնակից ուժերի համար տեսախցիկների արձանագրածը հասանելի է։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք ևս ունեն ուղիղ հասանելիություն բոլոր տեսախցիկների հեռարձակմանը և ամբողջ պրոցեսին հետևում են։
«Օնլայն հեռարձակումն անջատված է, բայց ընտրություններին մասնակից կուսակցություններն ու ԿԸՀ-ն հնարավորություն ունեն հետևելու բոլոր տեղամասերը։ Ամեն ինչ արձանագրվում է, տեսագրվում է։ Եվ չնայած այդ համակարգը ձախողել է մեզ անհայտ պատճառներով, բայց մենք գոնե կարողանում ենք հետևել բոլոր տեղամասերին, բոլոր խախտումներն այստեղ արձանագրում ենք և տեսագրում»,- ասաց Լ.Զուրաբյանը։
Ըստ նրա՝ հենց իր խոսելու պահին 2/46 ընտրատեղամասում կուտակումներ, Վարդենիկ-Զոլաքարի ընտրատեղամասերից մեկում բաց քվեարկություն է եղել։