Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 13,32 տոկոսը. ԿԸՀ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 13,32 տոկոսը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2009 տեղամասերից ստացված արդյունքների հիման վրա հայտարարում է, որ քվեարկությանը մասնակցել է 344 հազար 714 քաղաքացի: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացի:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 8:00-ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Հաշվառում չունեցող ընտրողների թիվը 915 է: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանում է 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և հետևում 55 դիտորդական կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930