Նեապոլում կայանալիք խաղից առաջ «Յուվենթուսը» լրացուցիչ թիկնապահներ է վարձել Իգուաինի համար
Իտալական Սերիա Ա-ի 30-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղի նախօրեին «Յուվենթուսը» լրացուցիչ թիկնապահներ է վարձել հարձակվող Գոնսալո Իգուաինի համար:
29-ամյա հարձակվողն առաջին անգամ է վերադառնում Նեապոլ նախորդ ամռանը 90 մլն եվրոյով թուրինյան ակումբ տեղափոխվելուց հետո:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Յուվենթուսը» լրացուցիչ թիկնապահներ է վարձել և հյուրանոցի յուրաքանչյուր հարկում, որտեղ իջևանել է «Ծեր սենյորան», պետք է հերթապահեն առնվազն 2 մարդ: Ակումբը վարձակալել է հյուրանոցի 80 համարներից 60-ը:
«Նապոլի» – «Յուվենթուս» խաղը տեղի կունենա Նեապոլի «Սան-Պաոլո» մարզադաշտում, ապրիլի 2-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը