
9/18 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել են 1638 ընտրողներից շուրջ 260-ը

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել են 1638 ընտրողներից շուրջ 260-ը:
«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց թիվ 9/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Սահակյանը:
«Քվեարկությունն ընթանում է նորմալ, խնդիրներ չեն առաջացել, խախտումներ չեն արձանագրվել»,-ասաց Կարինե Սահակյանը: Դիտարկմանը, թե տեխնիկական սարքավորումների հետ խնդիրներ կան, հատկապես մատնահետքը կարդալու հետ կապված` Կարինե Սահակյանը պատասխանեց, որ դա նորմալ է և անհատական բնույթ է կրում: Նա նաև տեղեկացրեց, որ ընտրատեղամասում աշխատում են տեղական և
միջազգային 63 դիտորդ և 13 վստահված անձ:
Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Ապրիլի 2ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:
Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է: