Բաժիններ՝

Մոուրինիոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն քննադատել է «Կարմիր սատանաների» հարձակողական ոճի ֆուտբոլիստներին:

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձեց: Մի քանի ֆուտբոլիստների խաղում մեկ­մեկ փայլ կար, սակայն բացակայում էր հետևողականությունը: Հենց դա էր պատճառը, որ զրկվեցինք 2 միավորից»,- ասել է Մոուրինիոն:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 30­-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»­-«Վեստ Բրոնվիչ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: «Կարմիր սատանաները» առաջին կեսում տիրում էին խաղային իրավիճակին: Երկրորդ կեսում էլ տանտերերը գրոհում էին մեծ ուժերով, բայց ապարդյուն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն 74­-րդ րոպեին փոխարինվեց: Նրա փոխարեն խաղը շարունակեց Ուեյն Ռունին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս