«Ներդրված են բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն». Արփինե Հովհաննիսյան

Կենտրոն վարչական շրջանի 9/35 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քվեարկեց հանուն Հայաստանի վաղվա օրվա։

«Բոլորս ենք, կարծում եմ, այդպիսին պատկերացնում Հայաստանի վաղվա օրը՝ առաջընթաց ապրող, անվտանգ և ապահով Հայաստան»,- ասաց Հովհաննիսյանը։ Հարցին, թե քարոզարշավն ինչպե՞ս է գնահատում, նախարարը պատասխանեց, որ քարոզարշավն ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում։ «Բնականաբար, եղել են որոշ դրվագներ, որ  ցանկալի էր՝ չլինեին։ Իհարկե, այսօր չեմ բարձրաձայնի այդ մասին, առիթներ ունեցել եմ խոսելու այդ մասին։ Բայց ընդհանուր առմամբ,  օրենքի շրջանակներում է քարոզարշավը տեղի ունեցել, և ակնառու խնդիրներ, որոնք կարող էին ստվերել գործընթացը, չեն եղել»,- ասաց նա։

Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀԿ շտաբ հասած ահազանգերից Հովհաննիսյանը տեղյակ չէր։ Նա նշեց, որ մամուլից է ծանոթացել որոշ ահազանգերի այլ կուսակցությունների կողմից, բայց չգիտի, թե  արդյո՞ք դրանք  համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ։

«Մի բան ցանկալի է,  հորդորում եմ մյուս քաղաքական ուժերին ևս, որպեսզի լայնամասշտաբ խախտումների պատրանք չստեղծեն՝ անընդհատ ասելով, թե կան խախտումներ, որովհետև, եթե կա խնդիր, դրան անպայման արձագանք լինելու է»,- ասաց Արդարադատության  նախարարը՝ հավելելով, որ որևէ հարց անարձագանք չի մնացել,  պարզաբանում մշտապես տրամադրվել է։

Կարդացեք նաև

Հարցին, թե վստահեցնո՞ւմ է արդյոք, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել, նա պատասխանեց, որ ամենակարևորը, ինչ  վստահեցնում է, այն է, որ ներդրված են բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն։ «Դրանում վստահեցնում եմ։ Թե ինչպիսի առանձին դեպքեր կարող են լինել, ես չեմ կարող որևէ մեկի փոխարեն, հազարավոր մարդկանց փոխարեն՝  երաշխավորություն  տալ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս