Մարտի սկզբին Ջոնի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում «Վեսթ Բրոմվիչը»:
ՍՖրանսիայի նախագահի թեկնածու եւ «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում լիովին արգելել ցանկացած ներգաղթ Ֆրանսիա այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնեցվի եւ չեն ընդունվի նոր օրենքներ, որոնք կարգավորում են օրինական ներգաղթը, տեղեկացնում է BBC-ին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում հայտարարել է, որ Թեհրանը պլանավորում է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ։
«Սահմանադրական հանրաքվեն Էրդողանի հաղթանակի իրավական ամրագրումն էր, որն իրականացվեց հեղաշրջման չստացված փորձից հետո։ Այս ամբողջ համապատկերի համատեքստում մենք պետք է խոսենք ավելի հավակնոտ և ավելի անկանխատեսելի Թուրքիայի մասին՝ ոչ միայն Թուրքիայի ներսում, այլ նաև տարածաշրջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանիան հայտարարել է, որ Աբխազիա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը «երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն է»:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Էրդողանը հավակնում է Ալիևի դափնիներին. «Թուրքիայի նոր Սահմանադրությունը նման է ադրբեջանականին։ Այս պրոցեսը շատ հետաքրքիր է, բայց ընդհանուր առմամբ՝ Թուրքիան սուլթանիզացվում է, և դա նորություն չէ»։
Քաղաքագետն ընդգծեց՝ դա ընթացակարգային գործընթաց է, և վաղը Հայաստանի ներկայացուցչի փոխարեն լինելու է այդ կառույցի մեկ այլ անդամի ներկայացուցիչը. «Մինչդեռ, դա չի նշանակում, որ տվյալ երկրի համար այդ նշանակումը որոշակի իրավիճակ կփոխի»:
Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ:
Օրեր առաջ Արաբկիր վարչական շրջանում շինհրապարակի փոսի մեջ 44-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել:
Այսօր Էրեբունիում կազմակերպված ասուլիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով երեկ «Ուրվագիծ» հաղորդման ընթացում տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է, թե նույն հարցերը տալով լրագրողը խախտել է էթիկայի կանոններն ու «ոչ պրոֆեսիոնալիզմ» է դրսևորել:
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը կուղղվի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը:
Թուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվել են նաև ապրիլի 17-ի երեկոյան:
Ս. Մինասյանի խոսքով՝ ավագանու ընտրություններում «Ելքը» կփորձի տեսանելի լինել, ինչպես ԱԺ ընտրություններում. «Խորհրդարանական ընտրություններում մենք տեսանք, որ «Ելքը» հատկապես տպավորիչ հաջողությունների հասավ հենց մայրաքաղաքում, կարծում եմ, որ այս անգամ էլ նա կփորձի տեսանելի լինել՝ հաշվի առնելով նաև էլեկտորատը՝ մայրաքաղաքի ուսանողությունը, Երևանի փոքր կենտրոնի էլեկտորատը»:
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կարեւորում է պայքարը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար:
«Այնպես էր խոսում, կարծես ոչինչ չէր եղել։ Ցույց չի տվել, որ որևէ բան կա։ Փոքր եղբորս հետ խոսելիս էր հասկացրել, ասել, որ չի ուզում՝ ես իմանամ։ Մտածում էր, ասում էր՝ այնպես արեք՝ թող մաման լուրերը չլսի։ Իր խոսելուց ես ոչինչ չեմ զգացել, այնքան հանգիստ էր խոսում, որ զգացնել չէր տալիս»։
Երկրաշարժը զգացվել է Ձորաշեն և Սարապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան այդ երկիր:
Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին հաջողվել է բռնել միացված հեռախոսի շնորհիվ:
28 պետությունների նախագահներ ու վարչապետներ արդեն հավաստել են մասնակցությունը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարույթան շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովին, որն անցկացվելու է Պեկինում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նախազգուշացրել է Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ` նշելով, որ մահապատժի վերականգնումը կլինի «Անկարայի եվրոպական երազանքի վերջը»:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել է տանկային, հետախուզական եւ հետեւազորի ստորաբաժանումներում կանանց հավաքագրման սահմանափակումների վերացման մասին։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, բանակցություններ է վարում Թբիլիսիում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմած զեկույցը:
Նա սելֆի է արել երիտասարդ երկրպագուի հետ, ինչից հետո 5 ֆունտ ստերլինգ տվել անօթևանին:
Ապրիլի 17-ին, ժամը 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1984 թ. ծնված Զավեն Չ.-ին։
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է կարճաժամկետ աշխատանքային այցագրերի վերացման եւ երկրում աշխատելու համար այցագրի ստացման պահանջների խստացման մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Թուրքիայում գումարված Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել երկրում հայտարարված արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, որը գտնվում է Ճապոնիայում, խոսելով ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության մասին, հայտարարել է, որ խաղաղությունն ուժով է ձեռք բերվում։