Բաժիններ՝

Պաշտոնական. Ջոն Թերրին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Չելսիից»

Ժամանակը եկել է:
«Չելսին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. թիմի ավագը կհեռանա «Սթեմֆորդ Բրիջից»: Ջոն Թերրին կհեռանա ամռանը՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:

Մարտի սկզբին Ջոնի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում «Վեսթ Բրոմվիչը»:

36-ամյա Թերրին «Չելսիի» կազմում հանդես է գալիս 1998 թվականից:
Թերրին հաղթել է Անգլիայի 4 առաջնություն, Անգլիայի 5 գավաթ, Անգլիայի լիգայի 3 գավաթ և Անգլիայի 2 սուպերգավաթ: Ջոնի ակտիվում կան նաև հաղթանակներ Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում:

ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում Թերրին դաշտ է դուրս եկել ընդամենը 5 անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930