«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ջրվեժի ՕԿՋ-ի մոտ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, այսօր` ապրիլի 18-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի մոտ հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1970 թ. ծնված Տիգրան Վ.-ին։
Մոտ 1000 հյուր է եղել «Սաֆիսա» ռեստորանում, ներկա է եղել ռուսական քաղաքական ու շոուբիզնեսի էլիտան՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ժիրինովսկու, Ֆիլիպ Կիրկորովի, Դիմա Դիբրովի, Գրիգորի Լեպսի, Նիկոլայ Բասկովի և այլոց մասնակցությամբ։ Հայաստանից ևս մեծ թվով հյուրեր են եղել՝ Արա Աբրահամյանի խնամի Արթուր Բաղդասարյանը մի քանի օր առաջ է մեկնած եղել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչի մասին ապրիլի 18-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
1915-23թթ․ ցեղասպանության հարցը Ժողովի աշխատանքային օրակարգի մեջ ներառելու նախաձեռնողը տեղի «Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հաասարակական Կազմակերպությունների Խորհուրդ» կազմակերպությունն է։ Նախաձեռնող կազմակերպության ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանը պնդում է, որ արտահերթ նիստի անցկացման նախաձեռնության ներքո ստորագրող պատգամավորների վրա ճնշում է գործադրվել։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին համոզել է այսօր դռնբաց նիստ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պահպանության միջեւ փոխադարձ կապի թեմայով: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Անօրիական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին՝ ընդհանուր 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ մյուս 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքը կասակածելի է։
Ապրիլի 17-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես վստահ եմ՝ գործը դրան չի հասնի, հենց առաջին ատյանի դատարանը մեր օգտին որոշում կկայացնի, եթե՝ ոչ, ապա վստահ եմ վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում հօգուտ մեզ որոշում կկայացվի: Մենք կբողոքարկենք դատարանի որոշումները, կգնանք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարեւորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է:
Ապրիլի 17-ին, ժամը 23:31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ռուսական հայտնի «Գայդարի ինստիտուտի» վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները Ռուսաստանին 1.5 մլրդ դոլարի վնաս են հասցրել միայն լոլիկի ներմուծման տեսանկյունից:
Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ իր եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին:
Որքան էլ Հանրապետականը փորձում է «աղբը տնից չհանել», սակայն ՀՀԿ խոհանոցից լուրեր են հասնում, որ ներքին «ռազբորկաները» չեն դադարում։ Բանն այն է, որ կուսակցությանը հետաքրքրում է իր ստացած ձայների հանրագումարը, եւ կարեւոր չէ, թե այդ ձայներն ով է բերել՝ Վահրամ Բաղդասարյա՞նը, թե՞ Դերժավի Արկադը, սակայն իրենք՝ ռեյտինգային թեկնածուները, այդպես չեն կարծում։
«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն երեկ երեկոյան հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին:
Ադրբեջանցիները այդ զորավարժություններից ամեն տարի 3 անգամ անցկացնում են: Զորավարժությունները սկսելուց առաջ նրանք դիվանագետներին են զգուշացնում, ուշադրություն հրավիրում իրենց վրա, հետեւաբար դրանք չեն կարող վերածվել զինված գործողությունների: Դա առաջին: Երկրորդ. որ կռիվը սկսվում է, չեն հայտարարում՝ կռիվը հիմա կսկսվի, այնպես են սկսում, որ մարդ չիմանա:
Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը նորից է փորձում միջամտել Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցության կոալիցիա կազմելու գործընթացին: Վարչապետի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում:
ՀՀԿ-ում դեռեւս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է:
Թեեւ ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, եւ գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սեւ հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։
Նամակը, որով Էռնեստ Հեմինգուեյը սեր է խոստովանել դերասանուհի Մառլեն Դիտրիխին, դրվել է աճուրդի:
Կալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի գիտնականերն սմարթֆոնների համար ստեղծել են ապակի, որն ինքնավերականգնվելու ունակություն ունի:
Հոլիվուդյան «Ֆորսաժ 8» (The Fate of the Furious, 2017) ֆիլմի համաշխարհային դրամարկղային մուտքերն առաջին վարձութային հանգստյան օրերին, նախնական տվյալներով, կազմել են շուրջ 532,5 միլիոն դոլար, ինչը դարձել է այս ցուցանիշի բացարձակ ռեկորդ:
Ճապոնիայի Nikon ընկերությունն ի պատիվ իր 100-ամյակի թողարկել է հուշանվերների շարք: Հավաքածուն ստեղծվել է Swarovski առեւտրանիշի հետ համագործակցությամբ, հաղորդում է Luxurylaunches-ին:
Կանացի գեղեցկությունը մեծ ուժ է։ Կենդանակերպի նշանների կին ներկայացուցիչների գեղեցկությունը։
Եթե կարծում եք, թե ապահովված քաղաքացիների կյանքն անամպ է, հավանաբար չեք հանդիպել նրանց հատուկ խնդիրների։ 15 իրավիճակ, որոնցում հայտնվում են հարուստ մարդիկ։
Օգտակար է ոչ միայն արքայախնձորը, այլև դրա կեղևը։ Արքայախնձորը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի. այն հարուստ է մի շարք վիտամիններով, սննդային մանրաթելերով։
Նախաճաշը չափազանց կարևոր է առողջության համար։ Այն պետք է ներառի առողջ մթերք, վիտամիններ և հանքանյութեր, որոնք կամրացնեն մազերն ու մաշկը, կլավացնեն մաշկի վիճակը, կարագացնեն նյութափոխանակությունը։ Առաջարկվող նախաճաշը կօգնի օրգանիզմը մաքրել տոքսիններից, լավացնել նյութափոխանակությունը, ինչի արդյունքում մեկ ամսվա ընթացքում կարող եք ազատվել 1.5-5 կիլոգրամ քաշից։