Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանին մեղադրում է «ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ»

Այսօր Էրեբունիում կազմակերպված ասուլիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով երեկ «Ուրվագիծ» հաղորդման ընթացում տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է, թե նույն հարցերը տալով լրագրողը խախտել է էթիկայի կանոններն ու «ոչ պրոֆեսիոնալիզմ» է դրսևորել:

Հիշեցնենք, որ Փոստանջյանին դուր չէին գալիս Պետրոս Ղազարյանի կողմից տրվող «Ելքի» ու Փաշինյանի մասին հարցերը և նա առաջարկեց անցնել այլ թեմաների: Բայց Պետրոս Ղազարյանը չէր նահանջում, էլի խոսում էր չմիավորվելու պարագայում ձայները կիսվելու մասին: «Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,- ասաց նա՝ արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը:

Տեսանյութեր

Լրահոս