«Դրանից իրավիճակ չի փոխվի». Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Յուրի Խաչատուրովի նշանակման մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության երկարաձգումը կապված չէր անձի հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ դա պայմանավորված էր բելառուսառուսական հարաբերություններով։ Իսկ ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի նշանակմանը, նա ասաց, որ դա վատ չէ, բայց լուրջ սպասելիքներ չարժե ունենալ. «Իհարկե, վատ չէ, որ հենց Հայաստանի ներկայացուցիչն է այդ տեղում լինելու, բայց դրանից իրավիճակ չի փոխվի։ Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում լուրջ համագործակցություն ունեն, որը պայմանավորված չէ այդ կառույցը գլխավորող անձերով»։

Քաղաքագետն ընդգծեց՝ դա ընթացակարգային գործընթաց է, և վաղը Հայաստանի ներկայացուցչի փոխարեն լինելու է այդ կառույցի մեկ այլ անդամի ներկայացուցիչը. «Մինչդեռ, դա չի նշանակում, որ տվյալ երկրի համար այդ նշանակումը որոշակի իրավիճակ կփոխի»:

Տեսանյութեր

Լրահոս