«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ նշանակվել է ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին:
Ես չեմ պարտվել պրոֆեսիոնալ կարիերայում և ոչինչ չունեմ ասելու պարտության մասին: Կլիչկոն ավելի հուժկու հարված ունի, քան ես, հասկանում եմ դա, բայց բռնցքամարտը չի սահմանափակվում միայն դրանով: Ես միշտ աշխատում եմ գործել ծայրահեղ պարզ: Իմ աշխատանքն է՝ ստիպել հակառակորդին իրեն նորեկ զգալ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 44-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, այդ ընթացքում Ջուլիետա Կոկոլյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, վիրավորել և բռնություն է գործադրել Շողիկ Գալստյանի նկատմամբ` քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:
«Խնդիրը ոչ թե Հայաստանի կամ Հայաստանի հետ որոշ անդամ երկրների հարաբերություններն են, այլ այդ կազմակերպության բյուրոկրատական առանձնահատկությունները: Վերջիվերջո, չմոռանանք, որ սա առաջին անգամ է, երբ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվում»:
48-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
«2016թ. ապրիլին Հարավային Կովկասը վեց օր շարունակ նորից բռնկվեց: Հանդիպելով միջազգային անտարբերությանը` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Ֆիյոնը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում գողության փորձ կատարած անձը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
«Ես պարզապես պետք է կոչ անեմ, որպեսզի մեր հասարակությունն իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է պատկերացնել ռեստորանը և այն ենթակառուցվածքները, որոնք նախաձեռնում ենք ստեղծել Օպերային թատրոնում: Ես հասկանում եմ, որ մարդիկ երևակայում են այն, ինչ տեսել են, բայց պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացողությունը: Չի′ կարելի ռեստորանն անպայման կապել այն ուտեստների հետ, որոնց մասին գրում են սոցցանցերում»:
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Հանրապետականների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ապրիլի 24-ը կհիշատակի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես իր նախկինները:
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit-ի) գրաֆիկի վրա
Սպանություն Աշտարակում. պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի մասնակից երկրները պետք է ավելի սերտորեն համագործակցեն մշակույթի բնագավառում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կուսակցության անունից հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմումը ներկայացրել է բարձրագույն ընտրական հանձնաժողով:
Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենն այն կարծիքին է, որ վարչապետ Թերեզա Մեյը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու ճանապարհով մտադիր է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն հասնել խիստ պայմաններով եւ կառավարության ղեկավարի դիրքորոշումը գնահատում է որպես շատ մեծ սխալ:
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարումը ոչ մի կապ չունի, ունենք ծրագիր, պլաններ, և դրանք շարունակվում են։ Ինձ թվում է՝ այդպիսի վտանգներ չկան»,- ասաց նա։
Ապրիլի 18-ին` ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձած կալանավորված անձ Ս. Պ.-ի անձնական զննությամբ վերջինիս գրպանում եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերել են 1,4 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն զանգված պարունակող փաթեթ:
Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնի հավակնորդների առաջին բանավեճերը, որոնք անցկացվել են ապրիլի 4-ին, դիտել են 6,3 մլն հեռուստադիտողներ:
Ա. Արշակյանը գտնում է, որ այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել համապետական ընտրություններին, պետք է լուծարվեն. «Նրանցից լիցենզիան պետք է վերցվի, անպայման նրանք պետք է դառնան աղանդ: Իսկ նրանք, ովքեր մասնակցել են ու այդպիսի ցածր արդյունքներ են ստացել, նրանց մեջ պետք է լինի իշխանափոխություն»:
«Կառավարության կողմից Պետական եկամուտների կոմիտեի առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Ներկայացրել ենք բարեփոխումների երկրորդ փուլի ծրագիրը, ինչը 6 ամիսների ձեռքբերումների շարունակությունն է: Հավաստիացնում եմ, որ այն ևս ժամանակին և որակյալ կիրականացվի»,-շեշտել է Վարդան Հարությունյանը:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո շարունակում են լքել կուսակցության շարքերը:
Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) շրջանում 12 մարդու տեղափոխող ուղղաթիռ է ընկել:
«Իմ կարծիքով՝ հետընտրականը ծանրագույն հիասթափությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Արեւմտյան Մոսուլում իրաքցի ուժայինների ծավալած գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար, հավանաբար Ռուսաստանի քաղաքացի Աբու Խաջեր ար Ռուսին:
Խոսելով փառատոնի առաքելության մասին՝ բանախոսն առանձնացնում է. «Փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության հիմնադրման 25-ամյակին և Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին, որը շատ երիտասարդ ու փոքրիկ է, բայց բոլոր դեպքերում աշխատում ենք զարգանալ, ընդարձակվել և ներկայանալ աշխարհին»:
Ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 20-21-ը, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է ծագել, որն ավարտվել է կրակոցներով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 18-ին հայտարարել է, որ հունիսի 8-ին կկայանան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին «հորդորել է Ռուսաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել եւ պատրաստակամություն է հայտնում քննարկել դիվանագիտական ոլորտի ցանկացած հարց»:
Ժամը 13։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են УАЗ մակնիշի 94 QO 999 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 17 ՕԼ 612 համարանիշի ավտոմեքենաները։