Էրդողանը երգեց հայտնի «ա նամ վսյո ռավնո» երգը

«Սահմանադրական հանրաքվեն Թուքիայի ադրբեջանացման քայլերից էր. Թուրքիան ադրբեջանանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ըստ նրա՝ Էրդողանը հավակնում է Ալիևի դափնիներին. «Թուրքիայի նոր Սահմանադրությունը նման է  ադրբեջանականին։ Այս պրոցեսը շատ հետաքրքիր է, բայց ընդհանուր առմամբ՝ Թուրքիան սուլթանիզացվում է, և դա նորություն չէ»։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիայում սպասվում է անկայուն իրավիճակ. «Այս ամենն Էրդողանն արել է Թուրքիայում շատ ուժեղ ներքին լարվածություն ստեղծելու հաշվին։ Նա օգտագործել է բոլոր հնարավոր առիթները՝ երկիրը լարվածության մեջ պահելու համար։ Սա կշարունակվի նաև հետագա 2.5 տարիներին՝ մինչև Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները»։

Ինչ վերաբերում է Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեին տրված միջազգային գնահատականներին և Էրդողանի հակադարձմանը, ապա Իսկանդարյանը նշեց, որ Էրդողանը երգեց հայտնի սովետական ֆիլմից նապաստակների մասին երգը`«ա նամ վսյո ռավնո»։

Կարդացեք նաև

«Էրդողանը երեկ նաև հայտարարեց, որ սա հաղթանակ էր քրիստոնեություն կրողների հանդեպ. Նա նկատի ուներ քաղաքաբնակ կիրթ մարդկանց՝ հաշվի առնելով, որ մեծ քաղաքների զարգացած մասսան դեմ էր քվեարկել նոր Սահմանադրությանը»,- նկատեց քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս