Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Համբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքում ելույթ է ունեցել և պահանջել Գերմանիայի ներկայացուցիչներին դադարել Անկարային դասախոսություններ տալ, հայտնում է Milliet-ը։
Համացանցում հայտնվել է 40-վայրկենանոց տեսագրություն, որտեղ երիտասարդն իրեն անվանում է Կիմ Հան Սոլ՝ Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի որդին: Ինչպես հայտնել է Channel NewsAsia հեռուստաալիքը, տեսահոլովակը հայտնվել է այն ինտերնետ-հանրակցության էջում, որը «պաշտպանում Է Կիմերի ընտանիքին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է 3 խաղով «Բորնմութի» հետ կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 8-ից 10-ը Հայաստան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
«Բավարիան» ջախջախեց «Արսենալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում և ավարտվեց 1:5 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Կանանց միջազգային տոնին` մարտի 8-ին ընդառաջ, ծաղիկների գնաճ է նկատվում:
Կանանց միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին ժամանման սրահում սպասվում են անակնկալներ:
«Նոր քաղաքական պլատֆորմը միտված կլինի համայն հայության համախմբմանն ու քաղաքական իրավունքների իրացմանը: Այսօր մեր հայրենակիցները զրկված են քաղաքական իրավունքների լիարժեք օգտվելուց և իրավունք չունեն լիարժեք մասնակցելու ՀՀ քաղաքական կյանքին»,- ասաց Զ.Փոստանջյանը:
«Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու եւ ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ իր տպավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է.
Մոտ մեկ տարի անուշադրության եմ մատնել Ռուսաստանի հայտնի լրագրող Վ.Սոլովյովի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված քառօրյա պատերազմի առնչությամբ իմ հասցեին հնչեցված նպատակային մենախոսությունը: Գուցե՞ ճիշտ էր նաև լռել այս մեկ ու վերջին աշխատանքային օրը, երբ հրաժեշտի հանդիպման եմ գնում ՌԴ ԱԳՆ ու չէի ցանկանա, որ հենց այս մտքերը մնային իմ՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի յոթամյա գործունեության վերջին մեկնաբանությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդույթի համաձայն շնորհավորել է կանանց տոնը՝ Մարտի 8-ը՝ արտասանելով Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից մեկը, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Վաշինգտոնում քննարկել են սիրիական ճգնաժամն ու Իրանի կողմից սպառնալիքները, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։
Մարտի 7-ին Ժնևում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նիստին քննարկվել է Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Contact.az-ը։
Մարտի 8-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման զայրացել է՝ իմանալով, որ Դոնալդ Թրամփն իրեն մեղադրում է հեռախոսային բանակցությունները գաղտնալսելու մեջ։
Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել ու դաստիարակել մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին եւ դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով:
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։
ԱՄՆ Միսսիսիպի նահանգում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 4 մարդ, մոտ 40-ն ստացել է վնասվածք, նրանցից 7-ի վիճակը ծանր է, հայտնում է Associated Press-ը։
Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք մասնագիտական փառավոր ուղի անցնելով՝ այսօր էլ շարքում են, մեզ փոխանցելով իրենց հարուստ փորձը, աներեր հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն մարտի 20-ին կանցկացնի առաջին հրապարակային լսումները՝ կապված նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, հայտնում է Interfax-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր փողկապի ամրացման նպատակով սկոտչ է օգտագործում, հայտնում է Fox News-ը։
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։
Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում նշվող Նովրուզի տոներով: Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են:
Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատրաստվում է առաջիկա օրերին քարոզչություն իրականացնել քաղաքի մանկապարտեզներում, դպրոցներում, որպեսզի այդ հաստատաությունների աշխատակիցները ընտրեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադին։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պաատսխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Կարեն Մարդանյանը, Սյունիքի դատավոր Անդրանիկ Մնացականյանը տեղափոխվեցին վերաքննիչ քրեական դատարան, և առաջին ատյանում թափուր տեղեր առաջացան։
Ենթադրվում է, որ այս ճակատագրին կարժանանան նաև այս օրերին ՀՀԿ-ականների մասնակցությամբ արձանագրված մյուս նախընտրական միջադեպերը նույնպես: Իսկ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Սերժ Սարգսյանի խոստումը` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին, իրականում գոյություն չունի: