Դատական համակարգում նոր նշանակումներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Կարեն Մարդանյանը, Սյունիքի դատավոր Անդրանիկ Մնացականյանը տեղափոխվեցին վերաքննիչ քրեական դատարան, և առաջին ատյանում թափուր տեղեր առաջացան։

Մեր տեղեկություններով՝ Լոռու մարզի դատավոր կնշանակվի Սուսաննա Գզողլյանը՝ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգնականը։ Շենգավիթի դատավորի պաշտոնի հավակնորդը Վաչիկ Մարգարյանն է։ Իսկ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, թոշակի անցած Դավիթ Ավետիսյանի ազգականը՝ Գեղամ Ավետիսյանը, նշանակվելու է Կոտայքի դատարանի դատավոր՝ փոխարինելով թոշակի գնացած Յուրա Բաղդասարյանին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031