
«Դադարեք մեզ մարդու իրավունքների ու ժողովրդավարության վերաբերյալ դասախոսություններ կարդալ». Չավուշօղլուն՝ Գերմանիային

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Համբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքում ելույթ է ունեցել և պահանջել Գերմանիայի ներկայացուցիչներին դադարել Անկարային դասախոսություններ տալ, հայտնում է Milliet-ը։
«Դադարեք մեզ մարդու իրավունքների ու ժողովրդավարության վերաբերյալ դասախոսություններ կարդալ»,- ասել է Չավուշօղլուն։
Նախարարը հայտարարել է Թուրքիայի հետ Գերմանիայի «սիստեմատիկ հակազդեցության մասին»։
Ինչպես սպասվում է, Չավուշօղլուն այսօր կժամանի Բեռլին՝ բանակցելու Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ։
Չավուշօղլուն ստիպված է եղել ելույթ ունենալ նստավայրում, քանի որ Համբուրգի իշխանությունները չեղարկել էին նրա ելույթը թուրքական սփյուռքի առաջ։