![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում գնացքը բախվել է ավտոբուսին, կան զոհեր
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/1968296.jpg)
ԱՄՆ Միսսիսիպի նահանգում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 4 մարդ, մոտ 40-ն ստացել է վնասվածք, նրանցից 7-ի վիճակը ծանր է, հայտնում է Associated Press-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 7-ին Բիլոքսի քաղաքում։ 48 ուղևորի տեղափոխող ավտոբուսը, ներառյալ՝ վարորդը, ուղևորվում էր Տեխաս նահանգից և կանգնել էր երկաթուղային անցումի վրա։
Այն կանգնել էր այդտեղ մոտ 5 րոպե, մինչ տեղի կունենար վթարը։ Որոշ ուղևորներ հասցրել էին դուրս գալ ավտոբուսից։