Իրանցի զբոսաշրջիկները կնպաստեն դրամի արժևորմանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում նշվող Նովրուզի տոներով: Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են:

Իրանցի զբոսաշրջիկների հոսքի հետ մեկտեղ Հայաստանում ամեն տարի այդ օրերին արձանագրվում է դրամի բավականին կտրուկ արժևորում: Զբոսաշրջիկները իրենց հետ Հայաստան են բերում մեր շուկայի մասշտաբներով զգալի ծավալների արտարժույթ, և շուկան գերհագենում է արտարժույթով ու հանգեցնում դրամի արժևորմանը:

Օրինակ, անցած տարի մարտի երկրորդ տասնօրյակում մեկ դոլարի գինը 490 դրամից նվազել էր մինչև 479 դրամ: Իսկ 2015 թվականի նույն օրերին մեկ դոլարի գինը 481 դրամից նվազել էր 471 դրամ: Այսինքն, մարտի կեսերին ընդամենը մի քանի օրվա կտրվածքով դրամը ավանդաբար արժևորվում է 2‐ 2.5 տոկոսով: Սա դրական նշանակություն ունի մեր տնտեսության համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս