Բաժիններ՝

«Արսենալի» 2:10 հաշվով պարտությունն Անգլիայի հակառեկորդ է Եվրագավաթների փլեյ-օֆֆում

«Բավարիան» ջախջախեց  «Արսենալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում և ավարտվեց 1:5 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

Տանը մյունխենյան ակումբը հաղթել էր նույն հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: «Արսենալը» հրաժեշտ տվեց մրցաշարին՝ 2 խաղերի արդյունքում պարտվելով 2:10 հաշվով:

«Զինագործները» Եվրագավաթների փլեյ-օֆֆում սահմանեցին հակառեկորդ Անգլիայի բոլոր ակումբների համար: Սրանից առաջ ոչ մի անգլիական ակումբ մրցաշարի այս շրջանում չէր պարտվել 8 գոլի տարբերությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս