
Իբրահիմովիչը որակազրկվեց 3 խաղով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է 3 խաղով «Բորնմութի» հետ կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:
Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է 3 խաղով Ֆուտբոլային ասոցիացիայի կողմից: Այդպիսի որոշման պատճառ է հանդիսացել «Բորնմութի» հետ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Շվեդ հարձակվողն արմունկով հարվածել էր «Բորնմութի» պաշտպան Թայրոն Մինգզին, ով դրանից առաջ խաղակոշիկով կանգնել էր Իբրահիմովիչի գլխին:
«Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է 3 խաղով: Ֆուտբոլիստն ընդունել է ՖԱ-ի մեղադրանքը, և պատիժն անհապաղ մտել է ուժի մեջ»,- ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ:
Այսպիսով, Իբրահիմովիչը բաց կթողնի Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Չելսիի» դեմ խաղը, ինչպես նաև՝ «Միդլսբրոյի» և «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը