ԱՄՆ փոխնախագահն ու Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են Սիրիայի ճգնաժամը և Իրանը
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Վաշինգտոնում քննարկել են սիրիական ճգնաժամն ու Իրանի կողմից սպառնալիքները, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
«Փոխնախագահն ու նախարարը համաձայնել են, որ անհրաժեշտ է հակազդել Իրանի և նրան ենթակա ուժերի կողմից սպառնալիքներին, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին, նրանք քննարկել են մեր զինված ուժերի համագործակցության սերտացումը՝ ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարում։ Նրանք քննարկել են նաև Սիրիայի ճգնաժամն ու մյուս տարածաշրջանային խնդիրները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Փենսն ընդգծել է «Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև անխզելի կապն ու հաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցել Իսրայելին»։