Սպիտակի քաղաքապետը մանկապարտեզներում ու դպրոցներում կքարոզի Դերժավայի Արկադիի օգտին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատրաստվում է առաջիկա օրերին քարոզչություն իրականացնել քաղաքի մանկապարտեզներում, դպրոցներում, որպեսզի այդ հաստատաությունների աշխատակիցները ընտրեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադին։

«Ես գլխավորում եմ Համբարձումյանի նախընտրական շտաբը և բնականաբար, մանկապարտեզներում, դպրոցներում աշխատակիցների հետ պետք է իրականացնեմ քարոզարշավ և համոզեմ, որ ընտրեն Արկադի Համբարձումյանին։ Եվ համոզված եմ՝ այդպես էլ կանեն։ Եթե դուք դա համարում եք վարչական ռեսուրսի կիրառում, ես դա այդպես չեմ համարում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքապետը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031