Պուտինը կանանց Մարտի 8-ը շնորհավորել է բանաստեղծությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդույթի համաձայն շնորհավորել է կանանց տոնը՝ Մարտի 8-ը՝ արտասանելով Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից մեկը, հայտնում է RIA Novosti-ն։
«Անգամ այսօր՝ ձեր օրը, դուք գործերի ու հոգսերի մեջ եք, ամեն ինչ հասցնում եք։ Եվ մենք հաճախ մտածում ենք, թե ինչպես է ձեզ մոտ ամեն ինչ ստացվում, սակայն գլխավորը՝ մենք սիրում ու գնահատում ենք ձեզ»,- ասել է Պուտինը։
Պուտինն ընդգծել է, որ զուր չէ, որ տղամարդիկ դարեր շարունակ կանանց ձոնել են երաժշտություն և բանաստեղծություններ և նշել, որ դա շատ պատկերավոր ձևակերպել է Կոնստանտին Բալմոնտը։
«Կինը մեզ հետ է, երբ մենք ծնվում ենք, Կինը մեզ հետ է մեր վերջին պահին: Կինը զինանշան է, երբ մենք կռվում ենք»,- պոետի խոսքերը մեջբերել է Պուտինը: