
Օդանավակայանում Երևան ժամանող կանանց և աղջիկներին սպասվում են անակնկալներ

Կանանց միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին ժամանման սրահում սպասվում են անակնկալներ: Նրանց դիմավորում են բարձր տրամադրությամբ և նվիրում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:
Առովոտյան Թեհրանից ժամանած կանանց և աղջիկներին անակնկալն արդեն մատուցվել է: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հետաքրքիր անակնկալի համար:
Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն