Բաժիններ՝

«Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ». Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ.

«Թանկագի՛ն կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Դուք իրականացնում եք կարեւոր ու անգնահատելի առաքելություն՝ ձեր ակտիվ մասնակցությունը բերելով մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում, ձեր ընտանիքներում:

Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել ու դաստիարակել մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին:

Մենք երախտապարտ ենք ձեզ, մեր շատ սիրելի մայրեր ու քույրեր, կանայք ու դուստրեր: Միշտ եղեք առողջ, ուրախ ու երջանիկ: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

ք.Ստեփանակերտ,
8 մարտի 2017թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս