Բաժիններ՝

Օբաման ափերից դուրս է եկել Թրամփի պատճառով. The Wall Street Journal

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման զայրացել է՝ իմանալով, որ Դոնալդ Թրամփն իրեն մեղադրում է հեռախոսային բանակցությունները գաղտնալսելու մեջ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների տեղեկություններով՝ Օբաման հանրապետական նախագահի խոսքերն ընկալել է որպես վերին աստիճանի վիրավորական, սակայն չի պատրաստվում հրապարակավ պատասխանել երկրի նոր ղեկավարի յուրաքանչյուր մեղադրանքի։

Մարտի 5-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին դիմել էր արդարադատության նախարարությանը՝ պահանջելով հերքել կամ բացատրել Թրամփի խոսքերը։

Մարտի 4-ին Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լյուիսը հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին նախագահն ու նրա վարչակազմի ներկայացուցիչները չեն կազմակերպել Դոնալդ Թրամփի նկատմամբ գաղտնալսում։

«Ո՛չ նախագահ Օբաման, ո՛չ էլ Սպիտակ տան որևէ պաշտոնյա երբեք հրաման չի տվել գաղտնալսել ԱՄՆ որևէ քաղաքացու»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Օբամային Նյու Յորքի իր նստավայրում իր նախընտրական արշավի ժամանակ իրեն գաղտնալսելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031