«Իշխանությունը շատ լավ գիտի՝ ինչ ռեսուրսներ պետք է ծախսի Ադրբեջանի զենքին դիմակայելու համար». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ Հանրապետական կուսակցության համար նախընտրական քարոզչություն իրականացնելն ամենադժվարն է, քանի որ կուսակցությունը շատ լավ պատկերացնում է բոլոր խնդիրներն ու մարտահրավերները: Այդ մասին Արփինե Հովհաննիսյանը նշեց Արմավիրի ընտրողների հետռ հանդիպմանը:

«Իշխանության համար ամենադժվարն է քարոզչություն իրականացնելը, որովհետև մենք շատ լավ գիտենք բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։ Մենք շատ լավ գիտենք տարածաշրջանում մեր բարեկամ երկրի ֆինանսական դժվարությունն ինչպես է ազդում մեր քաղաքացու գրպանի ու մեր պետության վրա։ Իշխանությունն է, որ շատ լավ գիտի՝ ինչ զենք ունի Ադրբեջանը, և ինչ ռեսուրսներ պետք է ծախսի դրան դիմակայելու համար. այս ամենը հաշվի առնելով՝ չի կարող տալ խոստումներ, որոնք իրատեսական չեն, իրագործվելու շատ քիչ շանս ունեն»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»­-ը, ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները չեն կարող խոստանալ, որ ապրիլի 3­ից մարդիկ ստանալու են ամենաբարձր աշխատավարձը կամ քառակի բարձր կենսաթոշակ, փոխարենը՝ ներկայացնում են իրատեսական ծրագիր:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ իշխանությունները գիտեն սխալները, բացթողումները, բայց չի սխալվում միայն նա, ով չի աշխատում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031