Աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր 10 մայրաքաղաքները
Աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր 10 մայրաքաղաքների ցուցակը գլխավորել է Ստոկհոլմը: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը, որն այս վարկանիշը կազմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների հիման վրա:
Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է Վելինգտոնը (Նոր Զելանդիա), իսկ եռյակը եզրափակում է Ավստրալիայի Կանբերա քաղաքը:
Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Օտտավային (Կանադա), հինգերորդը՝ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգին: Տասնյակում նվազման կարգով նաեւ տեղ են գտել Մոնտեվիդեոն (Ուրուգվայ), Տալլինը (Էստոնիա), Հելսինկին (Ֆինլանդիա), Մոնակոն եւ Մադրիդը (Իսպանիա):
Աշխարհի մայրաքաղաքներից ամենաաղտոտվածն են ճանաչվել էր Ռիադը (Սաուդյան Արաբիա): Հակավարկանիշում նաեւ տեղ են գտել Նյու Դելին (Հնդկաստան) եւ Դոհան (Քաթար):
Վարկանիշը կազմելիս փորձագետները կողմնորոշվել են քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ տեղեկություններով: