Բաժիններ՝

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է

2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 192 հազար 120 մարդ: 2016 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվ ն ավելացել է 67 հազար 537-ով կամ 5,7 տոկոսով:

2016 թվականին Հայաստան ժամանած 174 հազար 724 զբոսաշրջիկներ տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում: 2015 թվականին նրանց թիվը կազմում էր 164 հազար 732-ը, ինչը նշանակում է, որ 2016 թվականին 6,1 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանելը:

2016 թվականին բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում են հանգրվանել 1 մլն 84 հազար 933 զբոսաշրջիկ, իսկ 2015-ին` 1 մլն 27 հազար 388: 2016-ին բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում տեղավորվողների թիվն ավելացել է 5,6 տոկոսով:

Միևնույն ժամանակ, 2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 1 մլն 262 հազար 687 մարդ, իսկ 2015 թ. համապատասխան ժամանակաշրջանում 1 մլն 187 հազար 369 մարդ: 2016 թվականին մեկնողներին թիվը 2015 թվականի համեմատ ավելացել է 6.3 տոկոսով:

2016 թվականին Հայաստանից մեկնած զբոսաշրջիկներից 1 մլն 255 հազար 339-ն իրենց ուղևորությունները կատարել են ինքնուրույն, իսկ 7 հազար 348-ը օգտվել են զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից: Հարկ է նշել, որ զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից օգտվողների թիվը 2016 թվականին 2015-ի համեմատ ավելացել է 11,9 տոկոսով: 2015 թվականին դրանից օգտվել էին 6 հազար 569 զբոսաշրջիկ:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010), միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանա- պարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, ինչի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս