Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումն ավարտվել է. Օրակարգում երկկողմ կապերն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորումն են

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ կապերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ի թղթակիցը Փարիզից, ՀՀ Նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ֆրանսուա Օլանդը հիշատակել է, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ­ի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և մենք ցանկանում ենք աշխատել կարգավորում գտնելու ուղղությամբ: Մենք արձանագրել ենք, որ վերջին շաբաթներին և ամիսներին տեղի են ունեցել մի շարք միջադեպեր: Միջադեպերի հետաքննության մեխանիզմի առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք հակառակ են խաղաղությանը»,­ շեշտել է Ֆրանսիայի նախագահը: Նրա խոսքով` Ֆրանսիան ցանկանում է գտնել խնդրի քաղաքական լուծումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031