«Չեմ կարծում, որ «Ռեալի» բախտը բերեց «Նապոլիի» հետ խաղում». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիի» դեմ տարած հաղթանակը (3:1):
«Առաջին խաղակեսում մեր թիմին հեշտ չէր, մենք միանգամից չգտանք խաղը, այն դեպքում, երբ «Նապոլիին» դա հաջողվեց: Սակայն «Ռեալը» կարողացավ դիմակայել մրցակցի պրեսինգին և հավասարեցնել իրավիճակը: Չեմ կարծում, որ մեր բախտը բերեց, և ֆուտբոլում ընդհանրապես չկա նման հասկացություն:
3:1 հաշիվը խոսում է ինքն իր մասին, և մենք ցույց տվեցինք մեր մակարդակը, թեկուզ և որոշակի պահերին ունեինք դժվարություններ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը