Բաժիններ՝

««Բարսելոնան» ընդունակ է 6 գոլ խփել ՊՍԺ-ին». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» մարզիչը վստահ է, որ իր թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ:

«Վերջին 2 շաբաթների ընթացքում ինձ չի լքում այն զգացողությունը, որ խաղում կլինի պահ, երբ մենք մոտ կլինենք նպատակին: Եթե ինչ-որ մեկը կարող է մեզ 4 գոլ խփել, նշանակում է՝ մենք ընդունակ ենք խփել նրան 6-ը: Առաջին խաղի արդյունքը միանշանակ է, բայց սա փլեյ-օֆֆն է, և ավարտված է միայն հակամարտության կեսը:

95 րոպեների ընթացքում կարող է շատ բան պատահել: Հուսով եմ, մեզ համար ամեն ինչ հաջող կլինի»,- Լուիս Էնրիկեին է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բարսելոնա» – ՊՍԺ խաղը տեղի կունենա մարտի 8-ին, ժամը 23:45-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս