Հայաստանում նախորդ տարվա ընթացքում գրանցվել է 1564 նոր ապրանքային նշան
Հայաստանում 2016 թվականին գրանցվել են 1564 ապրանքային նշաններ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության տվյալների համաձայն, դրանցից 1148-ը եղել են ազգային հայտատուների անունով:
2016 թվականին ազգային ընթացակարգով ստացվել է ապրանքային նշանների գրանցման 1717 հայտ, որոնցից 1261-ը՝ ազգային հայտատուներից:
Ապրանքային նշանների 1565 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: Հետ է կանչվել 53 հայտ, 134 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում:
Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակներում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2268 ծանուցում։ Միջազգային ծանուցումներով կայացվել են 2387 որոշում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին կայացվել է 713 որոշում, իսկ վերջնական մերժման մասին՝ 514։
Հայաստանի Հանրապետությունից ներկայացվել է միջազգային գրանցման 30 հայտ։ 2016 թվականին ազգային հայտատուներից ստացվել է 1261 հայտ, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 79-ով:
Ինչ վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձանց ակտիվությանը, ապա 2016 թվականին ազգային ընթացակարգով ստացվել է 456 հայտ, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 99-ով։