Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց պետական գույքի կառավարման վարչությանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց պետական գույքի կառավարման վարչությանը:

«Վերջին հանձնարարականի հիման վրա ներկայացվել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013թ., 2014թ., 2015թ. տարեկան և 2016թ. առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումները և վերլուծության արդյունքները: Արդյունքում առանձնացվել է նշված ժամանակահատվածում 4, 3, 2 և 1 տարի վնաս ձևավորված, ինչպես նաև գործունեություն չծավալած և շահույթ չձևավորած ընկերությունների ցանկերը:

Միաժամանակ կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակհատվածում ձևավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը: Հանձնարարում եմ համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության և կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս