![](/banners/BeFunky-design.jpg)
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է. տեսանելիությունը` 50-80 մ
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/janaparh66.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: