Ցանկացած փորձ՝ փոխել օկուպացված շրջանի անվանումն առանց Վրաստանի իշխանությունների, բռնակցում տանող հերթական քայլն է, ասվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ՝ կապված Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին նշանակված հանրաքվեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե 2016 թվականին ֆիզիկական անձանց ավանդների գումարը մեր հայկական բանկերում որքանո՞վ է ավելացել, և քանի՞ ավանդադիր ֆիզիկական անձ ունենք։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է խոսակցությունները ՀՀԿ-ում կանանց միջև վեճերի վերաբերյալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ռուզաննա Մուրադյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում կանանց մեջ երբեք վեճ չի եղել:
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են ուժեղ կանայք։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, հայտնում է The Hill թերթը։
Սամվել Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ այս պարագայում մենք բախվում ենք նաև տարատեսակ այլ հարցերի հետ, օրինակ՝ մայրենի լեզվով անսխալ գրելու համար անհրաժեշտ է լինել շատ ավելի կարդացած, իսկ Հայաստանում գիրք կարդացողների քանակը շատ քիչ է, միաժամանակ արձանագրելով, որ հայատառ բովանդակությունը համացանցում համեմատաբար քիչ է:
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալով Թուրքիայից և այլ երկրներից անորակ ու չփորձված սերմացուների ներկրման խնդրին՝ ասաց, որ պետք է խիստ վերահսկողություն լինի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող լուրերը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու շուրջ բանակցում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ:
Փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Մեր տեղեկություններով` այսօր թթվածնի արտադրամասի բլոկներից մեկն արդեն ապամոնտաժում են, իսկ որոշ ժամանակ առաջ օտարվել է մի աղաց: Եվ այդ ամենը վաճառվում է՝ որպես մետաղի ջարդոն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել հանրապետության գլխավոր դատախազության որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է RIA Novosti-ն։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը, որ «Ծառուկյան» դաշինքն առայժմ ձեռնպահ է մնում Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հայաստանյան կառույցի հետ համագործակցությունից, ըստ որոշ վերլուծաբանների, կոտրում է Ծառուկյանի հայտարարած «լայն կոնսոլիդացիա» հասկացությունը: Սակայն ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում կտրականապես մերժեց այդ տեսակետը:
Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», որի շատ մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 6-ին, երկարատև հիվանդությունից հետո, 74 տարեկանում կյանքից հեռացել է Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Դավիթ Տիգրանի Զալյանը:
«Ամենայն հավանականությամբ, երկկողմանի կվատթարանան հարաբերությունները, միջազգային պատժամիջոցներ չեն լինի, բայց ԱՄՆ-ը կկոշտացնի իր դիրքորոշումն Իրանի հանդեպ: ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցներ կլինեն, որոնք կանդրադառնան մեզ վրա»,- ասաց Արմեն Վարդանյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկիրը չի պատկանում միայն իր ընտանիքին՝ ընդգծելով, որ ցանկացած սիրիացի կարող է զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը, հայտնում է Sana գործակալությունը։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ե՞րբ կավարտվի դաշինքի ձևավորումն ու անունն ի՞նչ է լինելու:
ԱՄՆ-ում կստեղծվի Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ մղելու կենտրոն, գրում է The Daily Beast-ը։
«Ռամկավար Ազատական կուսակցության» (ՌԱԿ) սփյուռքի կառույցի ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ կառույցը շեղել է իր բարոյական կապերն աշխարհասփյուռ ՌԱԿ-ի հետ, փորձել է իրացնել ՌԱԿ-ի անունը, դրոշն ու զինանշանը:
Փետրվարի 9-ին Ստամբուլում տեղի կունենա Դերսիմի հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերա, որոնք ողջ են մնացել 1915թ. Ցեղասպանության ժամանակ։
«Սահմանադրական խախտումն ակնհայտ է, քննարկելու տեղ էլ չկա այդտեղ, Սահմանադրությունը շատ իմպերատիվ ասում է, որ ընտրությունները պետք է լինեն հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից 40 օր առաջ: Ճիշտ չէ՝ նոր սահմանադրական կարգի անցնել խախտումով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հայտնի լրագրող Բիլ Օ’Ռայլի խոսքերն այն մասին, թե ինքը Պուտինից ներողություն կխնդրի 2023թ. ոչ շուտ և հայտարարել, թե «մենք բարի ենք և համբերատար»։
«Ես լարվածությունները մեղմելու կողմնակից եմ, և հարցրի՝ ի՞նչ խնդիրներ կան, ինձ ասացին, որ ցուցակները ձևավորելու հարցում լուրջ խնդիրներ կան: Ես, չխորանալով մանրամասների մեջ, ասացի՝ լսեք, մեզ պետք է, որ մենք կայուն թիմ ունենանք: Ով շատ է խոսում այդ տեղերի մասին, նա ազնիվ չէ, նա ստոր նկատառում ունի: Խնդիրը դաշինքի առաջնորդի հարցը չէ, որովհետև ես հաճույքով ընդունել եմ, որ Սեյրան Օհանյանը մյուսների կողմից ընկալվում է որպես կոորդինատոր, ես դրա դեմ չեմ առարկել»:
Պյոտր Սվիտալսկին ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում և վարչապետին փոխանցել բիզնես հանրության շնորհակալությունը ոլորտին վերաբերող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների համար: Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վարչապետի նախանշած առաջնահերթությունների և հակակոռուպցիոն բարեփոխումների տրամաբանության շրջանակում:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը մոտակա ամիսներին կայցելի Ադրբեջան, այցի ընթացքում սպասվում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի ԱԳՆ-ին։
«Վաշինգտոնը մեր տարածաշրջանին դիտարկում է Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունու մեջ ընկած հատված, չեմ կարծում, որ Վաշինգտոնի ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ կմեծանա, ՀՀ-ԱՄՆ երկկողմանի հարաբերությունները կպահպանվեն, բայց տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքն անկանխատեսելի է»:
sputnik-georgia-ի հաղորդմամբ՝ Վրաստանի բնակչուհի Իրինա Բարբակաձեն Վրաստանի խորհրդարանին է առաջարկել կանանց համար պարտադիր դարձնել: զինվորական ծառայությունը։
Հայրիկյանի խոսքով՝ Օսկանյան-Օհանյան դաշինքում «տեղերի գզվռտոց» է սկսվել. «Երբ կա դիկտատուրա, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մեկ այլ բնույթի, ապա ավելի հեշտ է տեղերի հարցը լուծել, իսկ ժողովրդավարական կառույցներում մի քիչ դժվար է: Բայց ես քննադատելու համար չեմ եկել, իրավիճակն եմ ներկայացնում: Գզվռտոց է սկսվել տեղերի համար, բայց եթե դու գնում ես հաղթելու, ուզում ես երկրում ինչ-որ բան փոխել, այդ ի՞նչ կարևոր է, թե ցուցակի որ տեղում կլինես՝ առաջի՞ն, թե՞ քսաներորդ: Ելնելով դրանից՝ ես ասացի, որ այդ գզվռտոցին ԱԻՄ-ը չի մասնակցի, ես համաձայն եմ լինել տասներորդ տեղում»: