«Ես չեմ հասկանում իշխանությանը, ինչո՞ւ անել շուտ և խախտել Սահմանադրությունը». Ստեփան Մարգարյան

«Սահմանադրական խախտումն ակնհայտ է, քննարկելու տեղ էլ չկա այդտեղ, Սահմանադրությունը շատ իմպերատիվ ասում է, որ ընտրությունները պետք է լինեն հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից 40 օր առաջ: Ճիշտ չէ՝ նոր սահմանադրական կարգի անցնել խախտումով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը` նշելով, որ «Համախմբման» բոլոր 5 պատգամավորները միացել են ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին` ընտությունների օրը փոխելու նպատակով ՍԴ դիմելու համար:

Ըստ նրա` ապրիլյան պատերազմի հետ կապված՝ ընտրությունների օր փոխելը սկզբունքային չէ, սկզբունքային է Սահմանադրության խնդիրը.

«Կարծում ենք, որ չարժե Սահմանադրությունը խախտել և անել խախտումով ընտրությունները: Ճիշտ կլինի վերանայել»:

Նրա խոսքով` եթե ամսի 21-ից շուտ են լինում ընտրությունները, դա չի համապատասխանում Սահմանադրությանը, և էլի խախտում է լինում: Մարգարյանի կարծիքով` ինչ պատճառաբանությամբ էլ հետաձգվի, ընդունելի կլինի:

«Պարզ չէ նաև, թե քաղաքական ուժերը որտե՞ղ և ինչպե՞ս պետք է քննարկեն, չկա քննարկելու մեխանիզմը: Ես չեմ հասկանում իշխանությանը, ինչո՞ւ անել շուտ և խախտել Սահմանադրությունը»,- ասաց Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս