Ադրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանի ընտանիքն այսօր կվերադառնա Հայաստան:
McDonald’s-ը չի պլանավորում ռեստորանային ցանց բացել Հայաստանում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է Եվրոպայում McDonald’s ռեստորանների ցանցի մամուլի քարտուղար Սանջեյ Միստրին։
«Զվարթնոց» օդանավակայանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ է վաճառվում, որի վրա դաջված է Վեհափառի ստորագրությունը, գինը՝ մոտ 1500 դոլար: Այս առնչությամբ զրուցեցինք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
Փետրվարի 7-ին, ժամը 8.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հարությունյանին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների մասին չափազանց քիչ տեղեկություն ունի, իսկ իրական իրավիճակը հասկանալու համար ժամանակ է անհրաժեշտ։
Բելառուսի Գերագույն դատարանն այսօր կքննի ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու վճիռը, RIA Novosti-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Յուլյա Լյասկովան։
5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Էգեյան ծովի հյուսիսային ափերի մոտ, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Որպես բողոքի նշան ԱՄՆ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման՝ Նյու Յորքիժամանակակից արվեստի թանգարանը (MoMA) արևմտյան նկարիչների աշխատանքները (Պիկասո, Մատիս, Պիկաբիա) փոխարինել է մուսուլմանական երկրների վարպետների աշխատանքներով:
Եթե մի կողմ թողնենք զուտ էմոցիոնալ եւ հայաստանյան լրատվական դաշտի համար ավանդական «փոխհրաձգությունները» (մենք խիզախ ենք-դուք վախկոտ եք, մենք անկախ ենք-դուք ծախված եք, մենք ժողովրդի կողմից ենք-դուք ժողովրդի դեմ եք), ապա պետք է նախ արձանագրել, որ խոսքն ամենեւին միայն Գյումրիում աշխատող լրագրողների մասին չէ, նույն խնդիրները վերաբերում են Երեւանում աշխատողներին, այդ թվում նաեւ` ինձ:
Ճանապարհային ոստիկանությունը ահազանգում է. Երևանում 83 ավտոմեքենայից 75-ի, իսկ մարզերում՝ 43 ավտոմեքենայից 37-ի վարորդների մոտ խմածություն է հայտնաբերվել:
Ասում են` ԱՄՆ դեսպանատունն արդեն իսկ ձեզ առաջարկել է զբաղվել մարդու եւ միջազգային իրավունքների հարցերով: «Չկա նման բան, ես մնալու եմ քաղաքականության մեջ` բոլոր դեպքերում»: Ի՞նչ կարգավիճակով: «Ցանկացած»:
«Մենք այսօր միահամուռ կերպով ազդանշան ենք ուղարկում այդ մահաբեր եւ ավերիչ ուժին: Ամերիկան եւ նրա դաշնակիցները կհաղթեն քեզ, մենք կհաղթենք նրանց: Մենք կհաղթենք արմատական իսլամական ահաբեկչությանը: Մենք նրան թույլ չենք տա արմատներ ձգել մեր երկրում»,- նշել է Թրամփը:
Գյումրեցիները զարմացած են, որ թեմի առաջնորդը ոչ միայն արտասահմաններ չի մեկնել՝ վիրահատության, ինչպես անում են չինովնիկներն ու քիչ թե շատ ֆինանսական հնարավորություններ ունեցողները, այլեւ անգամ Երեւանում չի վիրահատվել։
Փետրվարի 7-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, թե Բելառուսը արագ կերպով կավարտի ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունման հետ կապված գործընթացը:
«Մենք իրար հետ հաշտ ենք»,- ասել է նա՝ խոսելով ԱՄՆ-ի նախկին նախագահի հետ իր հարաբերությունների մասին: «Ես չգիտեմ՝ կընդունի նա արդյոք, որ ես իրեն դուր եմ գալիս,- նշել է Թրամփը:- Նա ինձ դուր է գալիս»:
շխանության մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ը, անկասկած, ներկայացված կլինի հաջորդ խորհրդարանում՝ Սերժ Սարգսյանն այդպես է ցանկանում։ Վերջին համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթն ամենեւին էլ պատահական չի եղել։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է դիվանագիտական աշխատանքի անցնել։ Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան։
«Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գեւորգյանը, որին«Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 28-ին մահացած նորածնի հարազատները մեղադրում են երեխայի մահվան մեջ, տեւական ժամանակ է աշխատանքի չի ներկայացել:
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Արշակյանը մեր զրույցում նշեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է, տեղեկատվություն է հավաքագրվել քաղաքաներում գործող բոլոր դպրոցների շենքային պայմանների, նախագծային հզորության ու աշակերտների թվի վերաբերյալ: Իսկ քննարկումները դեռեւս շարունակվում են: Առկա տվյալները պետք է վերլուծել` համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար:
Դեռ շատ վաղ է նման հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, դեռ մեր ցուցակը մենք չենք ամբողջացրել, դուք արդեն ԱԺ նախագահի պաշտոնից եք խոսում»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռ. Թադեւոսյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Ջեմմա Բաղդասարյանը ցուցակում զբաղեցնելու է Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի տեղը։ Իսկ վերջինս տեղափոխվելու է ավելի հետին հորիզոնականներ։ Այս փաստը բավականին զայրացրել է հնաբնակ ՀՀԿ-ականին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Թեև ՎՍԴՀԿ-ի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ իրենց հետագա ճանապարհը, նախընտրական համագործակցությունը պատկերացնում են միայն Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ տարիներ շարունակ իրենց համագործակցությունը արդյունավետ է եղել, սակայն Ծառուկյանը այդպես էլ չի համաձայնում նրան ընդգրկել դաշինքի կազմում։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
«Պուտինը մարդասպան է», – հենց այս բառերով ձեւակերպեց իր հարցը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում FOX News խոշոր հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բիլ Օ՛Ռայլին: Բառեր, որոնք Դոնալդ Թրամփը չհերքեց, բառեր, որոնք Մոսկվայի զայրույթն առաջացրեցին:
Փետրվարի 6-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում:
Թուրքիայում առաջին անգամ գլխաշոր կրող կին ուսանողը կսովորի երկրի Ռազմաօդային բարձրագույն դպրոցում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: